Հարցեր, որոնք մեր օգտատերերը հաճախ տալիս են մեզ:Եթե դուք չեք գտնում ձեր հարցի պատասխանը՝գրեք մեզ, կամ զանգահարեք կայքում նշված հեռախոսահամարներով։
Հայտագրվելու համար անհրաժեշտ են Ձեր անձնագրային տվյալները (անուն ազգանուն հայրանուն, սերիա, ում կողմից է տրվել, երբ է տրվել, անձնագրային հասցե։
Մեր ծառայությունների հասանելիության ընդհանուր մակերեսը կարող եք տեսնել քարտեզում։ Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ։
Եթե Ձեր հասցեն գտնվում է մեր հիմնական հասանելիության գոտում, ապա բոլոր միացումները, մոնտաժային աշխատանքները և՛ բնակարանների, և՛ սեփական տների համար կատարվում են անվճար։ Իսկ ծառայությունների դիմաց վճարումները կատարում եք մինչև ընթացիկ ամսվա 15-ը։ Մեզ մոտ գործում է հետվճարային համակարգ։

Շատ հաճախ պատահում է, որ ինտերնետին լարով միացված սարքավորումները նորմալ աշխատում են, սակայն Wi Fi-ին հնարավոր չէ միանալ, դրա պատճառը կարող է լինել ինչպես մեխանիկական, այնպես էլ ծրագրային։ Նախ անհրաժեշտ է ստուգել Wi Fi սարքին միացվող բոլոր լարերը, այնուհետև սարքն անջատել հոսանքից և միացնել մի քանի րոպե անց։ Հոսանքից անջատելով սարքը թարմացվում է, և հնարավոր է խնդիրը զուտ ծանրաբեռնվածության մեջ է եղել, այս դեպքում հոսանքին միացնելուց հետո սարքը կսկսի աշխատել իսկ եթե ոչ, ապա անհրաժեշտ է կապ հաստատել մեր սպասարկման կենտրոնի հետ։
Այս դեպքում, նախքան որևէ այլ գործողություն ձեռնարկելը, անհրաժեշտ է ստուգել ինտերնետի լարի միացումը համակարգչին և WiFi սարքին, քանի որ հաճախ լարն ուղղակի դուրս եկած, կամ թուլացած է լինում։ Հիմնականում այս պարզ գործողությամբ խնդիրն անհետանում է, սակայն եթե լարերը ստուգելուց հետո խնդիրը դեռևս առկա է՝ անհրաժեշտ է զանգահարել մեր սպասարկման կենտրոն։