Այստեղ կարող եք ծանոթանալ մեր ընկերության նորություններին
Հուլիսի 28-ին կայացավ Moshproject-ի կողմից կազմակերպված հերթական My Business Forum-ը։ «Վիրուս Նետ» ընկերությունը կրկին հանդես եկավ որպես աջակից գործընկեր։ Միջոցառումը հիանալի առիթ էր ամրապնդել գործընկերների հետ հարաբերությունները և ձեռք բերել նոր գործընկերներ։ Իրարից տարբերվող բազմաթիվ ոլորտների ներկայացուցիչներ առիթ ունեցան ներկայացնել իրենց կազմակերպության կողմից տրամադրվող ծառայություններն ու արտադրանքը, ծանոթանալ պոտենցիալ գործընկերների հետ և ուղղակի հաճելի և արդյունավետ ժամանակ անցկացնել բիզնես միջավայրում։
«Վիրուս Նետ» ընկերության կողմից շնորհակալություն ենք հայտնում Moshproject-ին միջոցառումը նախաձեռնելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Հուսով ենք, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, իսկ մենք միշտ պատրաստ ենք աջակցել դրանց կայացմանը։