ԳԵՐԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՐ ԿԱՊ

Նորարարական և ժամանակակից լուծումներ հատուկ ձեր բիզնեսի համար

  • Գերարագ սիմետրիկ ինտերնետ կապ (մինչեւ 10 գբ/վ արագությամբ)
  • Կապի ռեզերվային գծեր՝ կազմակերպության կայուն աշխատանքն ապահովելու համար, տվյալների տեղափոխման ծառայություններ
  • Գլխամասային բաժնից ցանկացած հեռավորության վրա տեղակայված մասնաճյուղերի միացում 1 ցանցում
  • Առանձին տեղակայված մասնաճյուղերի եւ աշխատակիցների կողմից օգտագործվող սարքերի (Gadget) միավորում մեկ ցանցի մեջ
  • WiFi ծածկույթի եւ մալուխային ցանցերի նախագծում, կառուցում և սպասարկում
  • Կորպորատիվ ցանցի ստեղծում՝ տվյալների կենտրոնի սերվերների հասանելիությամբ

Ցանկացած պահի, տարբեր պատճառներով, գործնական փաստաթղթերը, լուսանկարները, ֆինանսական հաշվետվությունները և այլ կարևոր ինֆորմացիա կարող են անհետանալ ձեր համակարգչից:

Դուք կազատվեք նմանատիպ խնդիրներից, եթե ունենաք վիրտուալ տարածք, որը թույլ կտա պահպանել ցանկացած ծավալի ինֆորմացիա՝ երաշխավորված ապահովությամբ։ Այս նպատակով, «Վիրուս Նետ» ընկերությունը առաջարկում է վիրտուալ (ամպ) սերվերային ծառայություններ բոլոր ընկերությունների համար, որը հնարավորություն է տալիս երաշխավորված կերպով պահպանելու ինֆորմացիան:

«Վի Տելեկոմ» կազմակերպությունը հուսալի և կայուն կապի և ՏՏ համալիր ծառայություններ տրամադրող ընկերություն է ինչպես մասնավոր օգտատերերի, այնպես էլ կոմերցիոն և ոչ կոմերցիոն կազմակերպությունների համար։ Ակտիվորեն առաջ շարժվելով, օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ և հուսալի սարքավորումներ, մենք առաջարկում ենք նորագույն կորպորատիվ և բիզնես լուծումներ՝ հաշվի առնելով օգտատիրոջ բոլոր պահանջները։ Տարիների փորձը հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեզ իրավունք է տալիս հաստատել, որ մենք պրոֆեսիոնալների թիմ ենք և ձեր բիզնեսի համար հուսալի գործընկեր։

Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք լրացնել հայտ, ոչ ուշ քան 3 ժամվա ընթացքում կորպորատիվ վաճառքի բաժնից Ձեզ հետ կապ կհաստատեն։