Մեր մասին

15 տարվա փորձը հեռահաղորդակցությանև ՏՏ ոլորտում մեզ իրավունք է տալիս վստահեցնել,որ մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ կլինենք ձեզ համար հուսալի գործընկեր։

Մեր ընկերությունը հիմնադրվել է 2005 թ-ին։ Առաջին տարիներին կազմակերպությունը տրամադրում էր միայն հինտերնետ հասանելիություն՝ ռադիոմոդեմների օգնությամբ ․արագությունը՝ առավելագույնը 128 կբ/վ (այժմյան միջին արագությունից 400 անգամ թույլ)։

2007 թ-ից սկսում ենք ձևավորել մալուխային ցանց որը հիմնված է FTP և UTP տեսակների մալուխների վրա։ FTP մալուխներն օգտագործվում էին հիմնական գծերի կառուցման համարUTP մալուխները՝ տնային միացումների։

2011 թ-ից ոլորտի կտրուկ զարգացման և բարձր արագություն պահանջող կայքերի լայն տարածման պայմաններում, կազմակերպությունը որոշում է կայացնում սահուն անցում կատարել, այդ ժամանակ տվյալների տեղափոխման արագության հեղափոխություն համարվող օպտիկամանրաթելային մալուխներին։ Այն թույլ է տալիս տվյալների տեղափոխություն կատարել անսահմանափակ արագությամբ։ Այս շրջանում սկսում ենք մեր ողջ ցանցի հիմնական գծերը վերափոխել օպտիկամանրաթելային մալուխների։

2015 թ-ից արդեն ունենալով լիարժեք օպիկական մալուխների վրա հիմնված ենթակառուցվածք՝ սկսեցինք և մինչ օրս շարունակում ենք նոր միացումները կատարել վերջին սերնդի՝ FTTH (fiber to the home) օպտիկա դեպի տուն, և FTTB տեխնոլոգիաներով։

Բիզնես համագործակցություն

Ընկերության ընդլայնման և ենթակառուցվածքների լիարժեք արդիականացման շնորհիվ մեր կողմից տրամադրվող ծառայությունների փաթեթը նույնպես ընդլայնվել է։ Այժմ մեր ընկերությունը կարող է լիարժեք սպասարկում իրականացնել ոչ միայն տնային, այլ նաև կորպորատիվ բաժանորդների համար։ Մենք առաջարկում ենք բիզնես համագործակցության համալիր փաթեթ՝ ամբողջովին հարմարեցված պատվիրատուի բոլոր պահանջներին։

Այսօր մենք արդեն ունենք ամբողջովին օպտիկամանրաթելային մալուխներով կառուցված և վերջին սերնդի սարքավորումներով հագեցած կայուն և հուսալի ցանց, որը մեզ հնարավորություն է տալիս առաջարկել սպառողին երաշխավորված որակով ծառայություններ։