Նորություններ

Այստեղ կարող եք ծանոթանալ մեր ընկերության նորություններին

«Վի Տելեկոմ»-Ը Որպես Աջակից Գործընկեր My Business Forum-Ի Ժամանակ

Ընկերության Նոր Ադմինիստրատիվ Մասնաշենքի Բացում 2018 թ-ի սեպտեմբերին տեղի ունեցավ «Վի Տելեկոմ» ընկերության նոր ատմինիստատիվ մասնաշենքի բացման պաշտոնական միջոցառումը։ Հաշվի առնելով տարիների ընթացքում մեր ընկերության զարգացման տենդենցը՝ 2017 թ-ին առաջացավ անհրաժեշտություն ունենալ ավելի ընդարձակ, հարմարավետ վարչական համալիր, ուստի 17 թի հունիսից սկսվեցին և 2018 թ-ի հունվարին ավարտվեցին նոր վարչական համալիրի կառուցապատման աշխատանքները։Համալիրում տեղակայված է նաև ժամանակակից ստանդարտներին համապատասխան հեռուստառադիոծրագրերի մալուխային հեռարձակման կայանի և տվյալների պահպանման (data center) և փոխանցման սերվերային կենտրոնը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին մեր գործընկերները, ոլորտով հետաքրքված բազմաթիվ հյուրեր, բարձրաստիճան հյուրեր, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Միջոցառումը նպատակ ուներ նաև ներկաներին ծանոթացնել մեր կազմակերպության գործունեությանը, անցած ճանապարհին և առաջիկա նպատակներին։Միջոցառումը մեկնարկեց ավանդույթ դարձած կարմիր ժապավենը կտրելու արարողությամբ, այնուհետև հյուրերին ցուցադրական նյութի տեսքով ներկայացվեց մեր կազմակերպության զարգացման պատմությունը, ձեռքբերումներն ու անելիքները։ Հյուրերը ծանոթացան մեր նոր վարչական համալիրի կառուցվածքին և բաժիններին։